Ո՞վ կարող է դիմել
16 տարին լրացած ՀՀ քաղաքացիները
Պահանջվող փաստաթղթերը
- Դիմում (լրացվում է նձնագրային բաժանմունքում),
- անձնագիր կամ ծննդյան վկայական,
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
- պետական տուրքի վճարման անդորրագիր
18 տարին չլրացած քաղաքացին անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև՝
- իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ, եթե ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է։
Արական սեռի քաղաքացին զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնի նաև՝
- զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ զին կոմիսարիատից տրված համապատասխան տեղեկանք։
Նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու կարգը
Նույնականացման քարտը ՀՀ-ում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ է (օգտագործվում է միայն ՀՀ տարածքում)։
Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։
Նույնականացման քարտի տրամադրման ծառայությունը մատուցվում է բացառապես առցանց հերթագրման եղանակով, որտեղ ֆիքսվում է քաղաքացու ներկայանալու օրը և ժամը։
Նույնականացման քարտ ստանալու կամ փոխանակելու համար անհրաժեշտ է գրանցված լինել բնակչության պետական ռեգիստրում, ներկայանալ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նախընտրելի ստորաբաժանում (անձնագրային)՝ նախապես ամրագրելով այց https://migration.e-gov.am/en/ հարթակով, Earlyone բջջային հավելվածով։
16 տարին լրացած քաղաքացին անձնագիր ստանալու համար դիմումը ներկայացնում է անձամբ։
Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։
Սահմանափակ հնարավորություններով քաղաքացիների, ակնհայտ հղի կանանց և տարեցների (75 տարեկանից բարձր) սպասարկումն իրականացվում է արտահերթ:
Արցախից բռնի տեղահանվածների և տարեց անձանց հերթագրումն իրականացվում է առանձին, ինչի մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել ՄՔԾ տվյալ տարածքային ստորաբաժանման հետ։
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է՝ հաշվառում ունենալ բնակչության պետական ռեգիստրում (գրանցված լինել ՀՀ տարածքի որևէ հասցեում)
Նույնականացման քարտ տրամադրելու կամ փոխանակելու մերժման հիմքերը
- դիմումատուն չի ներկայացրել օրենքով պահանջվող փաստաթղթերը.
- դիմումատուն ներկայացրել է ակնհայտ կեղծ փաստաթղթեր.
- դիմումատուն չի ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխան կազմված փաստաթղթեր
- դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են անճշտություններ և (կամ) հակասություններ
- դիմումատուի ներկայացրած փաստաթղթերում առկա են այնպիսի ջնջումներ, որոնք նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) համար ունեն էական նշանակություն (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն), կամ ջնջումով են փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն):
Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել ՆԳՆ ՄՔԾ այն ստորաբաժանումը, որտեղ անձը ցանկանում է սպասարկվել (անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ով ներկայացնելու է դիմումը),
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից Ձեզ հարմար տարբերակը։
Պետական տուրքի վճարման չափը և կարգը
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։
Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝
- https://www.e-payments.am/en/ համակարգի միջոցով,
- բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005162178 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա պետք է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը),
- բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով և POS-տերմինալների միջոցով։
Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրը կամ բանկային փոխանցումը հիմնավորող պատկերը (screenshot) անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Նույնականացման քարտը տրամադրվում է 15 աշխատանքային օրվանից հետո։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն անձնագրային բաժանմունք, որտեղ անձը դիմել է նույնականացման քարտը ձեռք բերելու համար։
- Կորցրած նույնականացման քարտի փոխարեն նոր քարտը տրամադրվում է դիմումը հանձնելուն հաջորդող 15-րդ աշխատանքային օրը։
Նույնականացման քարտը ավելի սեղմ ժամկետում տրամադրելու ժամկետները, կարգն ու պետական տուրքի չափը
Քաղաքացու ցանկությամբ նույնականացման քարտը կարող է տրամադրվել ավելի սեղմ ժամկետում՝ վճարելով պետական տուրք 900013159034 հաշվեհամարին։ Այս դեպքերում վճարումը կատարվում է միայն անձնագրային բաժնում՝ վճարային տերմինալի միջոցով։
Պայմանագրի կնքման կարգն ու մանրամասները անհրաժեշտ է ճշտել այն անձնագրային բաժնից, որտեղից տրամադրվելու է Ձեր նույնականացման քարտը։
Վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝
- 1 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար՝ 20, 000 ՀՀ դրամ
- 3 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար՝ 10, 000 ՀՀ դրամ
- 5 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար՝ 5, 000 ՀՀ դրամ։
Կորցրած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտը ավելի սեղմ ժամկետում տրամադրելու համար՝
- 1 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար՝ 40, 000 ՀՀ դրամ
- 3 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար՝ 20 000 ՀՀ դրամ
- 5 աշխատանքային օրվանից հետո ստանալու համար՝ 10 000 ՀՀ դրամ
Հղում օրենսդրությանը