Ի գիտություն լրագրողների

Հարգելի լրագրողներ,

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, կարևորելով ԶԼՄ-ՆԳՆ կապի անհրաժեշտությունը և հավատարիմ ՆԳՆ գործունեությունը ԶԼՄ-ներին օպերատիվ և հավաստի ներկայացնելու իր սկզբունքներին, պատրաստակամ է շարունակելու արդյունավետ համագործակցությունը լրագրողների հետ՝ համոզմունք ունենալով, որ մեր համագործակցության հիմքում լինելու է անկեղծությունն ու փոխադարձ հարգանքը։

Ներքին գործերի նախարարություն-ԶԼՄ-ներ կապը առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպելու նպատակով այսուհետ լրագրողները կարող են՝

  • Տեղեկություն ստանալու հարցումները,
  • Պարզաբանման ենթակա հարցաշարերը,

ուղարկել առցանց (online) եղանակով։

Նույնաբովանդակ հարցումներն ու պարզաբանումները կարող եք ուղարկել նաև՝

📧 mia@gov.am էլեկտրոնային հասցեին։

Խնդրում ենք պարտադիր նշել՝

  • ԶԼՄ-ի անվանումը,
  • Դիմումատուի անուն-ազգանունը,
  • Հեռախոսահամարը։
Ֆաքս՝

011-59-67-10