Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք։
Պահանջվող փաստաթղթերը
- Լիցենզիա ստանալու մասին դիմում,
- լիցենզավորող մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված փորձագիտական եզրակացություն` ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված պահանջների կամ պայմանների ապահովման վերաբերյալ,
- զենքի առևտուր իրականացնելու համար նախատեսված շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
- շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը,
- շինության պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը,
- զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց նշանակելու մասին դիմումատուի հրամաններ,
- զենքին և ռազմամթերքին առնչվելու իրավասություն ունեցող անձանց անձնագրերի պատճենը և զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին բժշկական եզրակացությունը,
- գործունեության վայրում հսկիչ-դրամարկղային մեքենա գրանցված լինելու մասին հարկային մարմնի կողմից տրված տեղեկանքը:
Ներկայացված փաստաթղթերը թերի լինելու դեպքում ՀՀ ներքին գործերի նախարարությունը դրանք հայտնաբերելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է դիմումատուին հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները:
Հայտը և փաստաթղթերը կարող են ներկայացվել՝
- առձեռն
- փոստով
- էլեկտրոնային եղանակով
Ներկայացվող պահանջները
Զենքի առևտրի լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պետք է ունենան՝
- զենքի առևտրի իրականացման վայրում զենք և փամփուշտներ պահելու համար նախատեսված զետեղարաններ,
- զետեղարանները պետք է համապատասխանեն տեխնիկական ամրացվածության ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշմամբ սահմանված պահանջներին։
Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե`
- ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված և սահմանված ժամկետում այդ թերությունները չեն վերացվել,
- ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության ու ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներին,
- դիմումատուն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի առևտրով,
- ապահովված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված պահանջները կամ պայմանները։
Պետական տուրքի վճարման չափը և կարգը
- Անժամկետ գործողության ժամկետով զենքի առևտրի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է վճարել 1․000․000 ՀՀ դրամ,
- զենքի առևտրի լիցենզիան անժամկետ երկարաձգելու համար՝ 500․000 ՀՀ դրամ:
Լիցենզավորման համար պետական տուրքն անհրաժեշտ է վճարել ոչ ուշ, քան հայտը բավարարելու վերաբերյալ տեղեկացվելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում։ Սահմանված ժամկետում չվճարելու դեպքում համապատասխան հայտը մերժվում է պետական տուրքը չվճարելու հիմքով։
Վճարումն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով՝ ՀՀ պետական բյուջեի 900005163820 հաշվեհամարին (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա անհրաժեշտ է ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզիան տրամադրվում է մեկ օրինակ, անժամկետ, բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 23 աշխատանքային օրվա ընթացքում լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ նախարարի որոշմամբ։ Այն ստանալու համար ընկերության տնօրենը կամ լիազորված անձը պետք է այցելի ՀՀ ներքին գործերի նախարարություն։
Բողոքարկման ընթացակարգը
Լիցենզավորող մարմնի որոշումը կարող է բողոքարկել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ վերադասության կամ դատական կարգով համապատասխան մերժումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։
Լիցենզավորող մարմնի կողմից բողոքները քննարկվում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովներում կամ լսումների կարգով, լիցենզավորող մարմին մուտք լինելու օրվանից 10-օրյա ժամկետում։
Հղում օրենսդրությանը
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» ՀՀ օրենք